Ոստիկանության ուշագրավ ակնարկը
Հասարակություն1in.am |
Ոստիկանությունը նախօրեին ուշագրավ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Կոտայքի մարզի քրեական բաժնի հետախույզները տեղեկություն են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում կա զենք զինամթերք: Ոստիկանությունը փետրվարի 24-ին խուզարկելով տունը հայտնաբերել է տարբեր տեսակի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, պայթուցիկ լիցքեր, դետոնատորներ, շշերով վառոդներ, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, ատրճանակ, ինքնաձիգ, տարբեր տեսակի հրազենների փողեր, խլացուցիչներ, պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակներ:
Խոսքը փաստացի մի ամբողջ ջոկատի զինանոցի մասին է: Մանրամասներ չկան, թե որտեղից է զենքը, ում է այն պատկանում և այլն: Ինչպիսին կլինեն մանրամասները, հետաքրքիր է, սակայն ինքնին այդ տեղեկությունն արդեն բավական ուշագրավ է մի կողմից այն ֆոնին, որ տարածվում է փաստորեն 2018-ի ապրիլի հանգուցային քաղաքական իրավիճակին ընդառաջ, իսկ մյուս կողմից էլ այն ֆոնին, որ Հայաստանում կարծես թե այդպիսի իրավիճակներին զուգահեռ «ավանդական» է դարձել Հայաստանում «զինված խմբերի» հայտնաբերումը, կամ ահաբեկչության նախապատրաստությամբ զբաղված խմբերի մասին տեղեկությունները և այլն: Այդ ամենի ֆոնին, ապրիլին ընդառաջ ոստիկանությունը փաստորեն հայտնաբերում է զինանոց, որը ի վիճակի է ապահովել մի ամբողջ ջոկատի և դրանով հնարավոր է վարել թե տևական զինված գործողություններ, թե կազմակերպել տարբեր ահաբեկչական ակցիաներ:
շարունակությունը՝ կայքում