Անխելես քաղաքը համարվում է ֆիլիպինյան մարմնավաճառության մայրաքաղաքը: Այնտեղ ամեն տարի աշխարհի բոլոր ծայրերից հազարավոր զբոսաշրջիկներ են գնում, քաղաքի փողոցներում բառացիորեն վխտում են մարմնավաճառները, ովքեր պատրաստ են փոքր գումարի դիմաց տրվել առաջին պատահածին:
Սոցիալական ցածր դիրքը և անբարենպաստ կենսապայմանները հարյուրավոր ֆիլիպինուհիների ստիպում են ամեն օր փողոց դուրս գալ: Նրանցից շատերը մահանում են, ուրիշները ողջ են մնում և ամբողջ ուժով պայքարում են կյանքի համար:
EnterTrain-ը ներկայացնում է նրանց սարսափելի կենցաղը: