Սարգսյանի առաջին առաջարկը հանրությանը
ՔաղաքականությունԼրագիր |
Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, խոսելով կառավարման նոր մոդելի պայմաններում նախագահի իշխանական լծակների նվազ լինելու մասին, ասել է, թե եթե ընդունվի որեւէ որոշում եւ նախագահը դեմ լինի դրան, դեմ արտահայտվի, ապա դա կլինի ազդակ հանրությանը:
Արմեն Սարգսյանը երբ դեռ պաշտոնապես առաջադրված թեկնածու չէր, ի պատասխան նախագահի իշխանություն չունենալու մասին հարցերի նշել էր, թե իշխանություն հնարավոր է լինել երկու տարբերակով՝ հրամայելով, վարչական լծակներով, եւ առաջնորդելով՝ գաղափարներով, մտքերով, տեսլականով:
Սարգսյանը փաստացի խոսում էր խոսքի ուժի մասին եւ Ազատությանը հարցազրույցում գնացել է մեկ քայլ առաջ, խոսելով այդ ուժը գործադրելու տեսական հնարավորության մասին՝ ազդակ հանրությանը:
շարունակությունը՝ կայքում