Լիկա Սալմանյանի 22-ամյակը. լուսանկարներ
LifeԼիկա Սալմանյանը դարձել է 22 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին շնորհավորանքը ստացել է ընտրյալից.«Այս տարեդարձս փոքր-ինչ տարբերվել է նախորդից: Օրվա առաջին կեսին նշել եմ մեր գեղեցկության սրահի թիմի հետ, հետո արդեն սիրելիիս հետ՝ երեկոյան ընթրիքով»:
Տոնական տորթի մոմերը փչելիս միշտ երազանք մտապահող Լիկան այս անգամ խախտել է ավանդույթը. չի պահել ոչ մի ցանկություն: Իսկ ինչպես նշել է մեզ հետ զրույցում՝ փոփոխությունը չգիտի` ինչով է պայմանավորված:
Սիրելիի մատուցած անակնկալի ու նվերի մասին հոբելյարը նախընտրել է չխոսել, նշել է միայն, որ նվերը նրա ոճի մեջ է եղել եւ հաճելի:
Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ինքն ու Աշոտ Սարգսյանը երբ են պատրաստվում օրինականացնել հարաբերությունները: Մեր հարցին ի պատասխան` նա ասել է.«Կարգավիճակի փոփոխության հետ կապված ոչինչ ասել չեմ կարող: Աստված առաջ»: