Բուֆոնը վերադառնում է
ՍպորտԹուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական։
«Պատասխանատվություն եմ զգում ազգային հավաքականում տեղի ունեցող անցումային շրջանի համար։ Առջևում երկու կարևոր ընկերական հանդիպում կա։ Մտածում էի ընտանիքիս հետ հանգստի մասին, բայց եթե պետք եմ հավաքականին, ասեմ, որ պատրաստ եմ և չեմ կարող թողնել այն։ Ես անում եմ դա հավատարմության և պատասխանատվության զգացումից ելնելով՝ չմտածելով ապագայի իմ դերի մասին։ Փորձառու ֆուտբոլիստներն օգտակար կլինեն Արգենտինայի և Անգլիայի դեմ խաղերում»,- նշել է Բուֆոնը։