Բաքուն կոշտ պատասխան ստացավ ու նահանջեց
ԱմենաընթերցվածԼրագիր
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ՄԱԿ Մարդու իրավունքի հարցերի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով գտնվելով Ժնեւում, հայտարարել է, որ Ադրբեջանի համար ներկայում արցախյան խնդրի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:
Մամեդյարովի հայտարարությունն անսպասելի է թե Ալիեւի վերջին հայտարարությունների ֆոնին՝ ադրբեջանցիների Երեւան «վերադարձի», թե ընդհանրապես Բաքվի ռազմական դիվանագիտության եւ ագրեսիվ հռետորաբանության, որ օրինաչափություն է դարձել վերջին տարիներին:
Մամեդյարովը հայտարարել է նաեւ, որ հնարավոր է Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահի ընտրություններից հետո երկու երկրների նախագահների նոր հանդիպում: Նա նշել է, որ Կրակովում արտգործնախարարների վերջին հանդիպմանը համանախագահները հետաքրքիր գաղափարներ եւ մշակումներ են առաջ քաշել, եւ իրենք լի են շարունակելու խանդավառությամբ: Մամեդյարովը հայտարարել է, որ քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, պետք է աշխատել: Նա ասել է, որ բոլորը գիտեն, թե ինչ ճանապարհով է պետք գնալ, որ մարդիկ վերադառնան իրենց տները, զորքը վերադառնա զորանոց եւ տիրի խաղաղություն:
շարունակությունը՝ կայքում