Իրարանցում երեւանյան դեղատներում
Բաց մի թողեքԵրբ հայտնի դարձավ, որ մարտի 1-ից շատ դեղեր բաց են թողնվելու միայն բժշկի դեղատոմսով, մարդիկ սկսեցին դեղատներում գնել հորմոնալ եւ սրտաբանական դեղամիջոցներ եւ շատ այլ դեղեր: Այս մասին NEWS.am Medicine-ի անցկացրած հարցման ժամանակ հայտնեցին երեւանյան դեղատների աշխատակիցները:
Դեղատներից մեկում աշխատակիցը պատմեց, որ վերջին մի քանի օրում դեղերի համար դեղատներ եկող մարդկանց թիվը նկատելիորեն աճել է, ավելին՝ շատերը սկսել են դեղերը տուփերով գնել՝ նվազագույնը 2-ական տուփ: Նրա խոսքով՝ ամենից շատ գնում են ճնշման դեմ դեղեր, հորմոնալ դեղամիջոցներ, ցավազրկողներ (չնայած դրանց մեծ մասը այսուհետեւ եւս առանց դեղատոմսի է բաց թողնվելու), ինչպես նաեւ հակաալերգիկ դեղամիջոցներ: