«Երբեք չէի մտածի, որ․․․»․ Ռոնալդուն անկեղծացել է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ովքեր են եղել նրա կուռքերը։
«Միշտ նպատակս եղել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ խաղալ Պորտուգալիայի հավաքականում։ Ես նայում էի Ռուի Կոշտայի, Ֆերնանդո Կոուտոյի, Լուիշ Ֆիգուի խաղերը եւ մտածում, որ ցանկանում եմ խաղալ նրանց հետ։
Եթե ինձ հարցնեք, թե ինչ եմ ցանկանում նվաճել, կասեմ, որ ցանկանում եմ հաղթել աշխարհի առաջնությունում։ Սակայն, եթե ստիպված լինեի կարիերաս ավարտել հիմա, ապա դա կանեի հպարտ ու երջանիկ։ Երբեք չէի մտածի, որ կարիերաս կլինի այքսան աներեւակայելի»,- 33-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 2016-ին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականին օգնել էր առաջին անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։