EnterTrain-ը ներկայացնում է Ջեսիկա Շարմանի պատմությունը, ով 2016 թ. մարտի 3-ին մի քանի էպիլեպտիկ նոպա ապրեց, որոնց հետևանքով ամբողջովին կորցրեց հիշողությունը: Նա ստիպված էր նորից ծանոթանալ և ճանաչել իր հարազատներին և Ռիչարդին:
Հիվանդանոցում հայտնվելուց առաջ Շարմանը հանդիպում էր կադրերի ընտրության մասնագետ Ռիչարդ Բիշոպի հետ մոտ 5 ամիս:
Ջեսիկային լուսանկարներ էին ցույց տալիս, պատմում էին իր անցյալի մասին, ծնողներն անում էին ամեն ինչ դստեր հիշողությունը վերադարձնելու համար:
Ռիչարդին նա որպես անծանոթ էր ընկալում:
«Ինձ նրա հետ մենակ էին թողնում և դա ինձ զայրացնում էր: Նա օտար էր: Ես չէի ուզում նրա հետ լինել, զբեսնել այգում: Նա փորձում էր իմ ձեռքը բռնել, բայց ես նրան վանում էի:
Ես համաձայնվեցի նրա հետ հանդիպել, բայց ոչինչ չխոստացա»,- ասում է աղջիկը:
Ջեսիկան նորից սիրահարվեց Ռիչարդին:
Բայց հիմա աղջիկը վախենում է, որ նոպան և հիշողության կորուստը կկրկնվեն, նա չի ուզում ամեն ինչ նորից սկսել:
«Իմ վիճակի պատճառով 50% հավանականություն կա, որ ապագայում ես նորից կարող եմ նման բան ապրել: Դա պարզապես սարսափեցնում է:
Ես երջանիկ եմ, որ ծնողներիս և ընկերոջս ունեմ: Բախտս բերել է, որ նա ինձ բավականաչափ լավ էր ճանաչել ինձ հետ մնալու համար նույնսիկ երբ ես նրան որպես օտար էի ընկալում»,- ասում է աղջիկը:
Հիմա զույգը միասին է ապրում: Նրանց զգացմունքները միայն ավելի ամուր են: