Քիմ Քարդաշյանը հերթական գայթակղիչ լուսանկարն է հրապարակել
LifeԷլ ի՞նչ առավոտ՝ առանց Քիմ Քարդաշյանի մասին նորությունների :)))
37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ հեռուստաաստղը պառկած է անկողնում։
«Ամբողջ օրը ոտքի վրա եմ եղել, այնքան եմ ուզում մի ամբողջ օր քնել»,- մակագրել է լուսանկարը հայուհին։
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Քիմն իր ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, ժամանել է Տոկիո։ Քիմը Ճապոնիայի մայրաքաղաքում զբոսնելու էր դուրս եկել իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի YEEZY 7 վերջին հավաքածուի անսամբլով ու կոշիկով։
37-ամյա հայուհին քրոջ հետ նախ գնացել էր լանչի, իսկ հետո թիկնապահների ուղեկցությամբ այցելել Կարմիր լապտերների թաղամաս։ Այնտեղ Քիմին «բռնացրել են» պոռնոֆիլմեր վաճառող սեքս շոփից դուրս գալու պահին։