Սարգսյանը՝ պատանդի կարգավիճակում. նախագահի կարեւոր հայտարարությունը
ՔաղաքականությունԼրագիր
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, թե չնայած Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտնի խոսքին, կուսակցությունն է որոշելու նրա քաղաքական ճակատագիրն ու նա պարտավոր է ենթարկվել, այդ թվում 2018-ի վարչապետի վերաբերյալ որոշմանը, փաստացի ստեղծում է տպավորություն, որ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ դառնալ իր կամքից անկախ:
Կհավատա՞ որեւէ մեկը, որ հնարավոր է այդպիսի բան, որ ոչ թե Սարգսյանն իր կամքը թելադրի ՀՀԿ-ին, այլ ՀՀԿ-ն իր կամքը թելադրի նրան: Այդպիսի միտք արտահայտելը կհամարվի քաղաքական կամ քաղաքագիտական անհամարժեքություն: Իրավիճակը սակայն, գործնականում, վկայում է հակառակի մասին, որ տարիներ, անգամ երկու տասնամյակ շարունակ անհամարժեություն է եղել համոզումը, որ Հայաստանում խնդիրները լուծվում են մեկ մարդու կամքով, բավական է լուծել այդ մեկ մարդու հարցը, եւ ամեն ինչ կընկնի տեղը:
Բայց, չնայած այդ մտածողության անմահարժեքության բազմաթիվ հետեւանքներին, հանրությունը շարունակում է հենվել դրա վրա, կամ հանրությանը շարունակում են հենած պահել դրա վրա՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերն ու փորձագիտական հանրության մի որոշակի մաս:
շարունակությունը՝ կայքում