«Եթե իմ եւ իմ ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի, մեղավոր է Սերժ Սարգսյանը»
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, 3-րդ հանրապետության օրենսդիր մարմնում 83 օրենքներ հեղինակած Վիկտոր Դալլաքյանը 4 տարվա լռությունից հետո այսօր Մամուլի ազգային ակումբում ժամը 12:00-ին ասուլիս է հրավիրել եւ հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին:
Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից, ինչպես նաեւ ՀՀԿ-ից, վերադառնում է ընդդիմադիր դաշտ՝ մասնակցելու 2017թ խորհրդարանական ընտրություններին, թե ինչ ձեւաչափով, կմանրամասնի: Նա հրավիրեց Հայաստանում դիվանագիտական գործունեություն ծավալած դեսպանների ուշադրությունը: «Եթե այսուհետ իմ եւ իմ ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի, մեղավոր է Սերժ Սարգսյանը»,-հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը:
Նյութը` hraparak.am-ի