Ո՞վ է տվել այդ թուղթը Արմեն Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր |
Ազգային ժողովում ՀՀ նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ թեկնածու Արմեն Սարգսյանի քաղաքացիության թեմայով:
Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ չկա այն մասին, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է ՀՀ քաղաքացիության պահանջներին:
«Արդյոք կա՞ պաշտոնական փաստաթուղթ, թե երբ է նա հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից»,- հարցրեց Փաշինյանը: Նա խնդրեց անհապաղ, հենց հիմա իրենց ներկայացնել այդ փաստաթուղթը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հորդորով ԱԺ քարտուղարությունը պատգամավորներին տրամադրեց փաստաթղթեր:
մանրամասն՝ կայքում