Նեյմարը կվիրահատվի
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այս շաբաթ կվիրահատվի հայրենիքում: Որոշումն ընդունել են փարիզյան ակումբի եւ Բրազիլիայի ազգային թիմի բժիշկները, հաղորդում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստին կվիրահատվի Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, որին կօգնի ՊՍԺ-ի մասնագետ Ժերար Սելենը: «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (3:0) Նեյմարը ստացել է ոտնաթաթի մանր ոսկրի կոտրվածք:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է իսպանական թիմը: