Գիտնականները կապ են գտել քրտինքի հոտի նկատմամբ ռեակցիայի և մտածելակերպի միջև
ՀասարակությունՍտոկհոլմի համալսարանի գիտնականները կապ են գտել քաղաքական նախընտրությունների և բնական հոտերի նկատմամբ մարդկանց ռեակցիայի միջև,- հաղորդում է Daily Mail-ը: Պարզվում է, որ ավտորիտարիզմի՝ իշխանավարության կողմնակիցներին այն վանում է, իսկ լիբերալներին՝ ոչ:
Հետազոտողները առցանց հարցում են անցկացրել տարբեր երկրների բնակիչների շրջանում, ընդ որում ԱՄՆ քաղաքացիների համար հարցաթերթիկում լրացուցիչ հարց են ներառել, թե ում համար են նրանք պատրաստվում քվեարկել 2016 թվականին (հետազոտությունը մինչ այդ է անցկացվել):
Ըստ հոգեբան Յոնաս Օլոֆսոնի, քրտինքի հոտից վանվող մարդիկ ավտորիտար առաջնորդներին են սատարում: Դա նա բացատրում է հատուկ բնազդով, որ օգնում է խուսափել վարակիչ հիվանդություններից. տհաճ հոտերից հեռու մնալու ցանկությունը կապված է ուժեղ շերտավորումով հասարակության մեջ ապրելու ցանկությամբ:
Դեմոկրատիայի կողմնակիցներին, ընդհակառակը, գրավում են բնական հոտերը, նրանք իրենց ապահով են զգում մարդկանց շրջապատում: