ՀՀ ազգային հավաքականի նախկին մարզիչը կպայքարի Ադրբեջանի դեմ
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի շվեյցարացի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կգլխավորի Կոսովոյի ազգային թիմը: Այս մասին հայտարարել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆադիլ Վոկրին: Վերջինի խոսքով եղել են մի քանի այլ թեկնածուներ, սակայն իրենք նախընտրել են շվեյցարացի մասնագետին:
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Կոսովոյի գլխավոր մրցակիցը Ադրբեջանի հավաքականն է: Ըստ Վոկրիի Շալանդն ի զորու է լուրջ պայքար մղել ադրբեջանցիների դեմ: