Պուտինի մարտահրավերը Հայաստանին. ինջ մեսիջ է նա հղել
ՔաղաքականությունԼրագիր
ՌԴ նախագահ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս Դաշնային ամենամյա ուղերձով, որի բովանդակությունը հանրային եւ փորձագիտական շրջանակների համար հնարավորություն է կռահելու կամ վերլուծելու, թե ինչ քաղաքականություն է վարելու Պուտինը առաջիկայում, մասնավորապես արդեն նախագահական նոր ժամկետում՝ ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման ուժգնացած քաղաքականության պարագայում:
Ուղերձի հատկանշական պահերից մեկն այն է, որ Պուտինի մոտ նկատվում են անառողջության նշաններ: Դա իհարկե կապ չունի բովանդակության հետ, ըստ այդմ ենթադրվում է, որ չպետք է կապ ունենա նաեւ նրա հետագա քաղաքական քայլերի, պետական ներքին ու արտաքին քաղաքականության հետ:
Սակայն, համարել, որ առաջնորդի՝ այն էլ տոտալիտար համակարգերի առաջնորդի առողջությունը նշանակություն չունի այդ համակարգերի պահվածքի եւ հետագա քաղաքականության համար, նշանակում է գտնվել մոլորության մեջ:
մանրամասն՝ կայքում