Սերժ Սարգսյանի հայտարարության հետքը. գալիս է Վրաստանի վարչապետը
ՔաղաքականությունԼրագիր |
Մարտի 2-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը հանդիպելու է Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ: Կվիրիկաշվիլիի այցը պետք է տեղի ունենար դեռեւս նախորդ տարի դեկտեմբերի 1-ին, սակայն հետաձգվել էր: Վրացական կողմը բացատրել էր, որ պատճառը Վրաստանի խորհրդարանում դեռ չի հաստատվել կառավարության կազմը:
Միաժամանակ հետաքրքիր էր, որ այդ այցի հետաձգվելուց հետո գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 25-ին Վրաստան այցելեց Սերժ Սարգսյանը: Նա Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկել են նաեւ տրանսպորտային երկկողմ տարանցիկ կարողությունների աշխուժացման հարցը:
Մինչ Սարգսյանի այցը, Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե Ռուսաստանի հետ աբխազական եւ հարավօսական տրանսպորտային միջանցքների օգտագործման վերաբերյալ պայմանագրի իրականացման դեպքում դրանից կարող են օգտվել նաեւ Թուրքիան ու Հայաստանը: Դրանից մոտ մեկ տարի առաջ ՌԴ հետ բանակցությանը Վրաստանի վարչապետի բանագնաց Աբաշիձեն հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող օգտվել այդ միջանցքից: Փաստորեն, մեկ տարի անց Վրաստանի վարչապետը հայտարարում էր հակառակը:
շարունակությունը՝ կայքում