Թուրքական իշխանությունները 208 «անամոթ» երգ են արգելել
ԱշխարհԹուրքիայի Հեռուստառադիոընկերությունը (TRT) արգելել է իր բոլոր ալիքներով 208 երգերի հրապարակային հեռարձակումը: Այս մասին գրում է Middle East Eye-ը:
Նշվում է, որ ստեղծագործությունները պետական ընկերության սև ցուցակում են հայտնվել 2016 թվականից: Արգելվել են 142 թուրքական և 66 քրդական փոփ-երգեր, այդ թվում՝ երկրում հայտնի արտիստների երգեր, նաև՝ Sila-ինը, Demet Akalin-ինը և Nukhet Duru-ինը:
Պատճառների թվում նշվել են ահաբեկչության քարոզը և անամոթությունը, այդ թվում՝ ընտանեկան արժեքներին վնաս հասցնելը, նաև հանցագործությունների խրախուսումը:
Տեղեկության հաղորդումից հետո TRT-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքել է որևէ հատուկ արգելք: Հաղորդագրության մեջ նշվել է, որ չեն հեռարձակվում միայն պետական կարգավորողի կանոնները խախտող տեսահոլովակները, որոնք պարունակում են ծխելու և ալկոհոլ գործածելու տեսարաններ: Օրենքի համաձայն՝ Թուրքիայում ծխելու կամ խմելու կադրեր չպետք է ցուցադրվեն: