«Քաղաքում»-ի Կարբիդը նշանվել է․ լուսանկարներ
Life
Դերասան Մովսես Նիկողոսյանն օրերս նշանվել է։ Մովսեսի և ընտրյալի` Օվսաննայի նշանադրության արարողությունը կայացել է Ռուսաստանում, քանի որ Օվսաննան այնտեղ է բնակվում։
Մովսեսը նշել էր, պայմանական ազատության մեջ է և Հայաստանից դուրս գալու իրավունք չունի։ Հիմա Մովսեսը լիովին ազատ է։
Հայաստանից բացակայելու հնարավորությունը նա առաջին հերթին օգտագործել է 6 ամսվա ընդմիջումից հետո սիրելիին հանդիպելու համար։ Մովսեսը մեկնել է Ռուսաստան` սիրելիի մոտ ու նշանադրվել։
Զույգը շտապել է նշանադրության լուսանկարներով կիսվել սոցցանցերում։ Tert.am Life–ը ներկայացնում է զույգի նշանդրեքի լուսանկարները։




