Ինչպես Կամիլը «բարիշացրեց» Մհերին ու Սեւակին
Life«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը թեեւ ավարտվել է, բայց դրա շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մգեր Արմենիայի պրոդյուսերի հայտարարությունները, թե Սեւակ Խանաղյանի հաղթանակը նախապես էր որոշված, համացանցում տպավորություն են ստեղծել, թե Մհերն ու Սեւակը վիճել են: Մհերն իր Instagram-ում շտապել էր հերքել լուրերը:
Սակայն այսօր «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Կամիլն իր Instagram-ում Սեւակի եւ Մհերի հետ լուսանկար է հրապարակել, որին կից իրեն հատուկ հումորով գրել է.
«Մհերին ու Սեւակին ես բարիշացրեցի»:
Նշենք, որ Կամիլ Շոուն համարվում էր մրցույթի ֆավորիտներից: