Նորընտիր նախագահի առաջին երկու քայլերը
ՔաղաքականությունԼրագիր
Մարտի 2-ին հայտնի դարձավ Հայաստանի չորրորդ նախագահը, թեեւ գործնականում խորհրդարանի ընտրությունը վերածվել էր ֆորմալության, եւ ավելի վաղ հստակ էր, որ մեծամասնության առաջադրած թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, խորհրդարանում կստանա անհրաժեշտ քվեները առաջին փուլով նախագահ ընտրվելու համար:
Կառավարման նոր մոդելի պայմաններում չորրորդ նախագահը ամենեւին չունի այն լիազորությունը, որ կար նախորդ երեքի ձեռքում: Ներկայիս իրավիճակում դա Արմեն Սարգսյանին ամենից հաճախ տրվող հարցն է, թերեւս մեկ էլ քաղաքացիության մասին հարցը:
Արմեն Սարգսյանը ձեւակերպել է իր իշխանության առանցքը՝ «խոսքի ուժը», ասելով, որ իշխանություն ունենում են ոչ միայն վարչական լծակի, այլ նաեւ գաղափարների, տեսլականների, մտքերի միջոցով: Անկասկած, անգամ այդ իշխանության համար պահանջվում է ռեսուրս, եւ Արմեն Սարգսյանը թերեւս ակնկալում է իշխանության այդ առանցքը՝ «խոսքի ուժը» ամրացնել այն տնտեսական եւ քաղաքական-դիվանագիտական ռեսուրսով, որ պաշարել է արտերկրում գործունեության, այդ թվում դիվանագիտական ծառայության ընթացքում:
մանրամասն՝ կայքում