Հայերեն

Լիա Զախարյանը որոշել է այնպես փոխվել, որ բոլորը զարմանան. ֆոտոշարք

Life
 

 

 

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է ոճային կտրուկ փոփոխությամբ։ Դերասանուհին լուսանկարներն առաջինը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ լսարանին նորովի ներկայանալու ցանկություն վաղուց ուներ, այդ իսկ պատճառով  որոշել է այնպես փոխվել, որ բոլորը զարմանան իր նոր ֆոտոշարքից։

 

«Ոճային, կերպարային կտրուկ փոփոխություն անելու, հանդիսատեսին, ինչու ոչ, նաև ռեժիսորներին, սցենարիստներին նորովի ներկայանալու ցանկություն ունեի։ Ուզում էի ցույց տալ, որ ես կարող եմ լինել շատ տարբեր կերպարներում և Վահե Ստեպին առաջարկեցի տարբերվող ֆոտոշարք անել։ Հագուստի, վարսահարդարման, դիմահարդարման, աքսեսուարների ոճի ընտրության հարցում ամբողջությամբ վստահեցի Վահեին»,– պատմեց Լիան ու հավելեց, որ վերջնական արդյունքն իրեն շատ է դուր եկել։

 

Դերասանուհին խոստովանեց, որ, սովորաբար, դժվարությամբ է որևէ փոփոխության գնում, սակայն Վահեի հանդեպ վստահությունն ու ստանդարտից դուրս ներկայանալու մեծ ցանկությունն իրեն ստիպել են ֆոտոշարքն անել առանց «ոչ»–երի։

 

 

«Շատ բան առաջին անգամ էի փորձում։ Մազափնջով երբեք չեմ սիրել ինձ, սակայն ռետրո ոճում ու այս ֆոտոշարքում այն ինձ դուր եկավ։ Երբեք չեմ փորձել նաև թաց մազերով լուսանկարվել, քանի որ դիմագծերս խոշոր են, ինձ միշտ թվացել է, թե գեղեցիկ չի ստացվի, սակայն այդ առումով էլ կոտրեցի իմ իսկ ստեղծած կարծրատիպը»,– ասաց Լիան։

 

Լիան ներկայացել է 3 կերպարով։ Նկարահանումներն իրականացվել են Երևանից դուրս։

 

Թեև դերասանուհին որոշել է անճանաչելիության աստիճան փոխվել նոր ֆոտոշարքի համար, վստահեցնում է, որ փոփոխությունն արվել է առանց ավելորդ միջամտությունների և ֆոտոշոփի գերակատարման։ «Ֆիլտրեր արված չեն, դեմքս ֆոտոշոփով հարթեցված չէ։ Իհարկե, գունային շտկումներ արվել են, սակայն, հնարավորինս, պահպանել ենք բնականությունը։ Քանի որ  ֆոտոշարքի նպատակը պորտֆոլիո ունենալն էր, ոչ թե որպես մոդել ներկայանալը, չէինք կարող շատ ֆոտոշոփ անել։ Դա այլևս ես չէի լինի, իսկ ես ուզում էի ինձ ցույց տալ ինձ` որպես դերասանուհի»,– ընդգծեց նա։

 

 

Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք հոգնել է այն կերպարներից, որոնցով ներկայացել է մինչև այս և սա ազդակ էր ռեժիսորներին` իրեն տեսնելու այլ կերպարում. «Այժմ երկու նախագծում եմ ներկայանում, սակայն հերոսուհիներս միմյանցից շատ են տարբերվում։ Չէի ասի, որ հոգնել եմ, ուղղակի ուզում էի ցույց տալ, որ իմ տեսակն ու դիմագծերը ինձ թույլ են տալիս ներկայանալ տարբեր կերպարներով։ Կարծում եմ` յուրաքանչյուր դերասան, դերասանուհի ժամանակ առ ժամանակ պետք է իրեն ներկայացնի տարբեր կերպարներով»։

 

 

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված