Պուտինը նախկին միութենական հանրապետություններն, այդ թվում Հայաստանն, անվանել է «Ռուսաստանի տարածքներ»․ Տեսանյութ
Աշխարհ«Ռուսաստանը, որը նախկինում ՍՍՀՄ էր կոչվում, Միության փլուզումից հետո կորցրեց իր տարածքներն ու տնտեսական պոտենցիալը», - իր ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վ․ Պուտինը՝ ուղղակիորեն նախկին միութենական հանրապետություններն անվանելով «Ռուսաստանի տարածքներ»։
Նրա ելույթի այս հատվածը մեծ իրարանցում է առաջացրել անկախ վերլուծաբանների շրջանում։ Վերջիններս այն որակում են Պուտինի «կայսերապաշտական նկրտումների անթաքույց արտահայտում»։