Հայերեն

Մկոյի, Գրիգոր Դանիելյանի որդիների, Աշոտ Ղազարյանի թոռնուհու, Դալիթայի և մյուսների մասնակցությամբ «Նվագախմբի» երեխաները` «Արմենիա TV»–ի եթերում

Life
 

 

 

«Արմենիա TV»–ի եթերում երկուշաբթի  կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը։ Նախագծում  նկարահանվել են 6–17 տարեկան երեխաներ. Անահիտ Ադամյանը` Աշոտ Ղազարյանի թոռնուհին, Ալբերտոն` Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին, Ալիկը` Մկրտիչ Արզումանյանի որդին, Դալիթա Ավանեսյանը,  Ժան Աբրահամյանը, Սերժ Առաքելյանը, Միքայել Բաղդասարյանը և այլք։

 

12 մասից բաղկացած մյուզիքլի գլխավոր պրոդյուսերը Գրիգոր Նազարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Գրիգոր Վահրամյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի կրեատիվ պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանն ասաց, որ հատուկ շեշտադրում չեն արել հայտնի երեխաներին նախագծում նկարահանելու համար. «Երևանի երաժշտական տարբեր դպրոցներում մի քանի փուլով քասթինգ ենք անցկացրել։ Մյուզիքլում նկարահանվելու համար մոտ 500 երեխայից ընտրվել են հիմնական 15  և երկրորդային կերպար մարմնավորող շուրջ 50 երեխա։ Քասթինգն անցկացրել ենք տեսախցիկի առաջ, բոլորին տվել ենք նույն հանձնարարությունը։ Իրենց լավագույնս դրսևորած և դերին համապատասխան մասնակիցներն անցել են։ Ինչ վերաբերվում է հայտնի մարդկանց երեխաներին` նրանք նույնպես անցել են քասթինգ։ Նրանց ընտրությունը միտումնավոր չի եղել, պարզապես համընկել է։ Նրանց կերպարները շատ համապատասխան են իրենց դերին»։

 

 

Երեխաների հետ աշխատանքը ենթադրում է հատուկ մոտեցում։ Նկարահանման հրապարակում ստեղծագործական թիմն է փորձել նրանց մոտիվացնել, տանը` ծնողները։ Օրինակ` դերասան Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ավագ որդին` Ալբերտոն, միայն աշխատավարձով է համաձայնել նկարահանվել ֆիլմում։ Ծնողները չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում և նրան նկարահանման բերելու  այլընտրանքային  ճանապարհ են գտել` ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։ «Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը  ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,– ասաց դերասանը, ով իր գրպանից է վճարել որդու աշխատավարձը, քանի որ չի ցանկացել նրան հուսախաբ անել։

 

 

Մկրտիչ Արզումանյանի որդին` Ալեքսանդրը այս նախագծով առաջին քայլերն է անում դերասանական ասպարեզում։ «Ինձ շատ դուր են գալիս նկարահանումները։ Շատ զվարճալի և ուրախ է անցում մեր առօրյան։ Նախագծում նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Հետագայում էլ կցանկանամ այլ նախագծերում նկարահանվել,– նշել է նա ու հավելել, որ իրեն հետաքրքրել է հատկապես այն, որ պետք է կլարնետ նվագի։ –Ես երաժշտական կրթություն չունեմ։ Հատուկ դասերի եմ գնացել, թե ինչպես պետք է նվագել այդ գործիքը։ Նկարահանման առաջին իսկ օրվանից ինձ մոտ լավ է ստացվել»։

 

 

Աշոտ Ղազարյանի թոռնուհին` «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր 13–ամյա Անահիտ Ադամյանը, մարմնավորում է գլամուր աղջկա, որն ամբողջ ժամանակն անցկացնում է սոցիալական ցանցերում։ 13–ամյա երգչուհու խոսքով`  «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում նկարահանվելն իր համար մեծ փորձ է։ «Առաջին անգամ եմ նկարահանվում հեռուստատեսային նախագծում։ Ինձ դուր են գալիս նկարահանումները, բայց հետագայում չգիտեմ կշարունակեմ այս ոլորտում հանդես գալ, թե` ոչ։ Ինձ համար առաջնայինը երգն է»,– ասել է նա։

 

Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 18։00–ին, հեռտուստադիտողները կհետևեն մյուզիքլի, որի գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։

 

 
 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված