EnterTrain-ը ներկայացնում է 5 կանոն, որոնք ցանկացած աղջկա կօգնեն ոճային տեսք ունենալ 2018 թ.:
1. 1-2 գույնից բաղկացած կերպար
2018 թ. շատ նորաձև կլինեն 1, առավելագույնը 2 գույնից կազմված կերպարները: Վառ գույները ժամանակավորապես անցյալում կմնան: Բնական գույների հագուստ համադրեք՝ ավազագույն, դարչնագույն, կանաչ, նուրբ կապույտ:

2. Մեկ պրինտ կերպարում
Այս տարի արդիական կլինեն պրինտերը: Գլխավոր կանոնն է՝ մեկ հատ, չափը չանցնեք:

3. Կոմբինեզոններ
2018 թ. դիզայներները նախապատվությունը տալիս են ավելի կանացի մոդելների: Դրանք չպետք է պիրկ գրկեն իրանը, բայց փոթազարդերի և բոլորածալերի առկայությունը ողջունելի է:

4. Շեշտադրումներ արեք
Այս սեզոնին շատ արդիական է կանացիությունը: Նուրբ կազմվածքը, բարակ իրանը, նեղ ուսերը նորաձև են: Ընդգծեք կազմվածքը: Օգտագործեք գոտիներ, պայուսակներ:
5. Փայլերով կոշիկ
«Տոնական» կոշիկը հիմա կարելի է կրել և առօրյայում: Գլխավորը՝ չափը չանցնել: Եթե այդպիսի կոշիկ եք կրում, հագուստը պետք է առավելագույնս «հանգիստ» երանգների լինի:
