Զարուհի Բաբայանի հուզմունքն ու «Երգի մոլորակ»-ի շնորհանդեսի չնախատեսված դրվագը
LifeBravo.am | Զարուհի Բաբայանը վերջին շրջանում ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի իր ստուդիայի սաների առաջին` «Երգի մոլորակ» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը հիանալի անցնի: Կարեւոր օրը նրանք որոշել էին անցկացնել «Երեւան Մոլ»-ում` իրենց ձայնը լսելի դարձնելով ոչ միայն հյուրերին, այլեւ առեւտրի կենտրոնի բոլոր այցելուներին:
Մինչ միջոցառման մեկնարկը Զարուհին բավական հուզված էր, մյուս կողմից էլ քաջալերում էր իր սաներին: Նրանց ոգեւորությունն ու լավ տրամադրությունը շարունակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ համերգի մեկնարկից րոպեներ անց սրահում անջատվեցին բոլոր լույսերը: Մթության մեջ, սակայն, չէին դադարում ծափերն ու բրավոները: Ի դեպ, սա առիթ հանդիսացավ, որ նա բեմ բարձրանա եւ սաների հետ շարունակի երգն ակապելլա տարբերակով:
մանրամասն՝ կայքում