Դպրոցի տնօրենը բռնաբարել է աշակերտուհուն. աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել
ԱշխարհՍտամբուլի դպրոցներից մեկի տնօրենը ձերբակալվել է 10 տարեկան աշակերտուհուն 6 ամիս շարունակ բռնաբարելու մեղադրանքով։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրենի արարքի մասին հայտնի է դարձել, երբ աշակերտուհին ինքնասպանության կատարելու համար մեծ քանակության դեղահաբեր է խմել։ Հիվանդանոցում նա ծնողներին պատմել է, որ դպրոցի իրեն 6 ամիս շարունակ բռնաբարել է, եւ ինքը այլեւս չի կարողացել տանել այդ ամենը։
Ծնողները շտապ ոստիկանություն են հայտնել, որից հետո տնօրենը ձերբակալվել է։