Բախումն անխուսափելի է
ՔաղաքականությունԼրագիր
Ունի՞ Արմեն Սարգսյանը բավարար իշխանական լիազորություն, Հայաստանում այն փոփոխությունները կամ խնդիրները լուծելու, եւ ընդհանրապես իրավիճակի վրա որակապես նոր կերպ ազդելու համար, որի ազդակները հղում էր անցնող շաբաթների ընթացքում:
Հայաստանի հանրային, քաղաքական, փորձագիտական տարբեր շջանակներ բավական հաճախ են հնչեցնում, դիտարկում այդ հարցը, որի հիմքն անկասկած կա: Նոր կառավարման մոդելի պայմաններում նախագահի ազդեցությունն իշխանության քաղաքականության վրա բավական նվազ է, գրեթե խորհրդանշական:
Մյուս կողմից, այստեղ կա սկզբունքային խնդիր, կապված նաեւ իշխանության հանրային ընկալման հետ: Հայաստանի հանրային պատկերացումներում իշխանությունն ունի միայն մեկ ձեւ՝ ուժ, վարչական լիազորություն: Իշխանության այլ տեսակ, տարբերակ Հայաստանի հանրությունը «չի տեսել եւ չի լսել», քանի որ մնացյալ բոլոր ձեւերը խլացրել են նաեւ տարատեսակ ընդդիմությունները՝ տարբեր շարժառիթներով կամ քաղաքական մտածողության անհամարժեքությամբ:
Արմեն Սարգսյանի «մուտքը» հատկանշական է նրանով, որ նա խոսեց իշխանության այլ ձեւի մասին՝ հնարավոր է իշխանություն ոչ միայն վարչական, այլ իշխանություն խոսքով, գաղափարներով, հանրությանը հղվող հաղորդագրություններով:
մանրամասն՝ կայքում