Հայերեն

«Ընտանիք ունենալն ինքնանպատակ չէ»․ Ջուսն անկեղծանում է

Life

Կանանց տոներին ընդառաջ` Life.panorama.am-ը «Ե՞րբ է կինը երջանիկ» խորագրի ներքո կներկայացնի հայտնի կանանց հետ զրույցներ ու կպարզի, թե երբ են նրանք իրենց երջանիկ զգում, որպես կին` ի՞նչ վախեր ու անվստահություններ ունեն, ինչպես նաեւ` տղամարդու, ո՞ր հատկանիշներն են ամենաշատը կարեւորում:

Մեր շարքի առաջին զրուցակիցն է սկանդալային, բայց նաեւ մշտապես պարզ ու անկեղծ արտահայտվող երգչուհի Ջուսը:
«Երջանկությունը ամեն կնոջ համար տարբեր ընկալումներ ունի: Կանայք կան, ովքեր իրենց երջանկության մեջ պարտադիր տղամարդ են տեսնում, իսկ օրինակ ես հիմա շատ երջանիկ եմ, որ ազատ եմ, քանի որ իմ ամուսնությունը ինձ համար իսկական գաղութ էր: Հիմա ինձ շատ երջանիկ եւ գլխավորը ազատ եմ զգում: Ես այն կանանցից չեմ, որ չեն կարող առանց տղամարդու ապրել, ես ինքնաբավ մարդ եմ ու կարողանում եմ ինձ լիակատար զգալ նաեւ միայնակ: Ինձ համար շատ կարեւոր է, որ ունեմ իմ սիրելի աշխատանքը, շրջապատված եմ լավ ընկերներով, ես իմ ողջ էներգիան բեմին եմ տալիս»,- նշեց երգչուհին:


Հարցին, թե առանց կողակցի իրեն միայնակ չի՞ զգում կամ ապագայում մենակ մնալու վախ չունի՞, պատասխանեց.
«Բացարձակ: Իհարկե, հասկանում եմ, որ կնոջը պետք է ընտանիք, ամուսին, երեխա, բայց, ես ուզում եմ, որ այդ ամենը իմ կյանքում ոչ թե ինքնանպատակ լինի, այլ իմ պատերացումներին համապատասխան լինի, հակառակ դեպքում` չեմ ուզում: Ես չեմ վախենում մենակ մնալուց, այդ ուղղությամբ չեմ էլ մտածում: Նաեւ գիտակցում եմ, որ շատ կանայք կան, ովքեր ընտանիք, երեխա ունեն, բայց վերջում դարձյալ մենակ են մնում: Այսինքն` պետք է չմտածել, որ եթե տղամարդ ու երեխա չունես, ուրեմն մենակ կմնաս»:
Ջուսի երազանքներում ապրում է այն տղամարդն, ում նա պատկերացնում է իր կողքին, բայց նաեւ գիտակցում է, որ այդ բոլոր հատկանիշները մեկ մարդու մեջ գտնելը դժվար է:

«Իմ տղամարդը իմ նկատմամբ շատ ուշադիր պետք է լինի: Պետք է սիրի ինձ, եւ զգա, թե ինչ եմ ուզում առանց իմ խոսքերի: Ինձ համար շատ կարեւոր է տղամարդու ջենտլմենությունը, ես սիրում եմ, երբ իմ տղամարդն ինձ անակնկալներ է մատուցում, ռոմանտիկ քայլեր է անում, բայց նաեւ նա պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի իր կողքին ես ինձ ապահով զգամ: Տղամարդը պետք է իր վրա որոշակի պարտավորություններ վերցնի եւ հիշի, որ իր կինը իր հայելին է, եթե նա իր կնոջը լավ վեարաբերվի, ապա կինը միշտ կծաղկի: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ, որ տղամարդը բաբնիկ չլինի, չստի, չծխի եւ չխմի: Միաժամանակ` ինքս էլ շատ լավ գիտակցում եմ, որ այս հատկանիշները մեկ տղամարդու մեջ գտնելը գրեթե անհնար է»,- հավելեց նա:
Ջուսի համար շատ կարեւոր է, որ տղամարդն իրեն սիրի, բայց նաեւ խոստովանում է, որ հարաբերություններում նյութական կողմը եւս մեծ նշանակություն ունի:

«Միանշանակ, ինձ համար սերը մեծ տեղ ունի, ես չեմ կարող առանց սիրո հարաբերություններ սկսել ու նաեւ չեմ կարող լինել մի տղամարդու կողքին, ով ինձ չի սիրի: Բայց սիրո հետ զուգահեռ շատ կարեւոր են նաեւ նյութական արժեքները: Գիտեք, սոցիալական խնդիրների պատճառով սերը շուտ մեռնում է, սկսում են կռիվենր, անհաշտություններ եւ այլն: Ես այդ փորձն ունեմ: Կինն ինչքան էլ սիրի իր տղամարդուն, եթե վերջինս կնոջ ցանկությունները անկատար թողնի, ապա ժամանակի ընթացքում հարաբերությունները անհետաքրքիր են դառնում: Չկարծեք, թե ես միայն նյութական մարդ եմ, եթե ինձ համար նյութականը հետաքրքիր լիներ, հիմա լավ «սիրածներ» կունենայի եւ այժմ էլ նման առաջարկներ ունեմ: Առանց սիրո ինձ նյութական ոչինչ պետք չէ, եւ հակառակը` սեր ու ոչ մի բան` եւս ինձ հարկավոր չէ»,- շեշտեց նա:

մանրամասն՝ կայքում

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված