Հարձակման դեպքում ռուսները կկանգնե՞ն մեր թիկունքին․ Պուտինի ակնարկը
Քաղաքականություն1in.am | Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով իր ղեկավարած երկրի ռազմական դոկտրինի մասին, ասել էր. «Իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին և ընդհանրապես ցանկացած հզորության միջուկային զենքի կիրառումը մենք կդիտարկենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա: Պատասխանը կլինի վայրկենական և դրանից բխող բոլոր հետևանքներով»: Մեկ օր անց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովից լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է, թե՞ ոչ: Հասկանում եք չէ հարցի ենթատեքստը. եթե ձեր դաշնակիցն է, ապա ինչու չեք պատասխանում դաշնակցի վրա կատարված հարձակմանը: Պեսկովի պատասխանը առավել քան ցնցող է. նա հայտարարել է, որ Սիրիան, անշուշտ, իրենց դաշնակիցն է, միայն թե այդ երկրի հետ չկան դաշնակցային պայմանագրեր, այնպիսին, ինչպիսին կան ՀԱՊԿ անդամ երկրների հետ:
Այս պատասխանը կարող է հանգստացնել մեզ, որովհետև եթե հավատանք Վլադիմիր Պուտինին և նրա մամուլի խոսնակին, ապա Հայաստանի դեմ իրականացված միջուկային հարձակման դեպքում Ռուսաստանը կպատասխանի վայրկենական, որովհետև Հայաստանը և Ռուսաստանը դաշնակցային հարաբերությունների մասին բազմաթիվ պայմանագրեր են ստորագրել: Այ ուրիշ բան, եթե հարձակումը ոչ թե միջուկային է, այլ սովորական զենքի կիրառմամբ: Այստեղ վիճակը մի քիչ անհասկանալի է:
մանրամասն՝ կայքում