Կլյաուզնիկ ես. «Երևան Սիթի»-ում վիրավորել են փչացած ապրանքի համար բացատրություն պահանջած պրոֆեսորին
ՀասարակությունՇատ հաճախ է պատահում, որ երևանցիները ԱԺ ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից գնված ապրանքների մեջ որդեր են հայտնաբերում, սնունդը հին է լինում, բորբոսած, օգտագործման համար ոչ պիտանի։ Իսկ դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս, իսկ այդ գործելաոճը կրում է շարունակական բնույթ։
ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Հրաչիկ Ոսկանյանը օրերս Փակ շուկայի «Երևան Սիթի» սուպերմարկետից իր թոռնիկների համար 2 կգ ծիրանի չիր է գնել և տուն տանելով՝ պարզել է, որ գնված ծիրանի չրի զգալի մասը թաց է, շատ փափուկ և ուտելու համար ոչ ենթակա։ «Այնպիսի տպավորություն էր, որ այդ չիրը լվացած էր ջրով։ Ամբողջությամբ թաց էր և ոչ հիգիենիկ վիճակում։ Բայց ես դա իմ թոռնիկների համար էի գնել։ Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել սննդի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ զայրացած հետ է գնացել առևտրի կենտրոն և հետաքրքրվել, թե ինչպես է այդպես պատահել։ Սուպերմարկետի աշխատակիցն էլ առանց սրտնեղելու, ներողություն խնդրելու՝ պարզապես պատասխանել է, որ այդպես պատահում է։
մանրամասն՝ կայքում