Արա Ասոյանը մահացել է
ՀասարակությունArmLur.am-ի տեղեկություններով, այսօր՝ ժամեր առաջ, մահացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում՝ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի բակում: Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել է ինֆարկտից: Նշենք, որ Արա Ասոյանը հանդիսանում էր Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրենը: Newsarm.am-ի խմբագրակազմը ցավակցում է բժշկի ընտանիքին: