Անհայտ անձինք ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին
Բաց մի թողեքԼիբանանում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել «Թուֆենկյան հիմնադրամ»-ի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուտափոյթ ապաքինում կը մաղթեմ Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամ-ի Հայաստանի գրասենեակի տնօրէն Raffi Doudaklian-ին, յուսալով, որ յանցագործները շուտով գտնուին եւ կրեն արժանի պատիժը:
Նշեմ, որ նոյն օրը, որ Րաֆֆին երբ խոշտանգման կ'ենթարկուէր, ՀՅԴ Եւրոպայի ՀայԴատ|ի գրասենեակը Թիւֆէնքեան հիմնադրամի եւ Ուաշինկթոնի մէջ գործող Armenian Legal Center for Justice & Human Rights-ի համակազմակերպութեամբ, միջազգային մասնագէտներու ներկայութեամբ՝ Արցախի հարցին շուրջ Եւրոպական խորհրդարանէն ներս եւ Պրիւքսէլի քաղաքական - դիւանագիտական շրջանակներու մօտ լսումներ կ'իրականացնէր...:
Զօրակցութիւնս Թիւֆէնքեանի հիմնադրամին եւ Րաֆֆիին ընտանիքին»:
Նշենք, որ Րաֆֆի Տուտագլեանը հայտնի է ՀՀ իշխանությունների, Սփյուռքի վերնախավի մասին քննադատական հայտարարություններով: