Նեյմարը վիրահատվել է․ մանրամասներ
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հաջողությամբ վիրահատվել է հայրենիքում, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա երեք ամիս հետո եւ պատրաստ կլինի հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին տեղի ունեցած Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Մարսելի» դեմ (3:0):