Հայերեն


Կամրջից իրեն ցած նետած աղջիկն արդեն կարողանում է քայլել․ մանրամասներ

Հասարակություն

23-ամյա Անուշ Չ․-ն, որին փրկարարները դեկտեմբերի 15-ին փրկել էին Աշտարակի կամրջի տակից, արդեն կարողանում է քայլել, չնայած հենակների օգնությամբ։ Մի քանի օրից նրան դուրս կգրեն «Իզմիրլյան» ԲԿ-ից, որտեղ նրան բուժում էին վերջին մի քանի ամիսներին։

NEWS.am Medicine-ի թղթակցին «Իզմիրլյան» ԲԿ օրթոպեդիայի ու մարզական վնասվածքների բաժնի ղեկավար Սահակ Սարիբեկյանը հայտնել էր, որ մի քանի օր առաջ մասնագետները հեռացրել էին իմպլանտներից մեկը, որը տեղադրել էին հունվարի 4-ին իրականացված բարդ վիրահատության ժամանակ։ Մնացած իմպլանտները կմնան Անուշի հետ ամբողջ կյանքում։

Կամրջից ընկնելուց աղջիկը վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ ու գլխի վնասվածք էր ստացել։ Որոշ ժամանակ նա անցկացրել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որից հետո նրան տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ երկշաբաթյա բուժումից հետո նա շատ բարդ վիրահատության է ենթարկվել՝ իլեոինգվինալ մուտքի միջոցով մասնագետների թիմը վերականգնել է փոքր կոնքի օղակի կառուցվածքը, սիմֆիզը, զստոսկրի կոտրվածքների հիմնական գոտիները։ Ոսկորների ֆիքսացիայի համար օգտագործվել են եւ առանձին պտուտակներ եւ մետաղական սկավառակներ՝ պտուտակներով։ Վիրահատության ժամանակ աղջկան մոտ 1300 մլ արյուն են ներարկել։

Անուշի վիրահատությունները մասամբ պետպատվերով են իրականացվել, սակայն նրա ընտանիքը պետք է մուծի համավճար՝ 350 000 դրամի չափով։ Քանի որ ընտանիքը անապահով է, իսկ աղջկա վիճակը ծանր էր ու շտապ միջոցառումներ էր պահանջում, «Իզբիրլյան» ԲԿ-ն այդ ծախսերը ինքն է հոգացել, ավելին՝ տնօրենն ու նրա գործընկերները աղջկան տրամադրել են թանկարժեք մետաղական իմպլանտներ, որոնք չէին մտնում պետպատվերի մեջ։ Բուժկենտրոնը նաեւ աղջկան տրամադրել էր հիվանդասենյակ ու երեք անգամյա սնունդ։

Աղջիկը պատմել է, որ փորձել է ինքնասպան լինել աշխատանք գտնելու մի քանի անհաջող փորձերից հետո։ Նա բուժքրոջ կրթություն է ստացել, բայց ոչ հարազատ քաղաքում, ոչ Երեւանում չէր կարողացել աշխատանք գտնել ՝ նույնիսկ ոչ մասնագիտական։ Այդ ապրումներն էլ հենց նրա արարքի պատճառն էին դարձել։ Հիմա, հիշելով այդ օրերը, Անուշը խոստովանում է, որ եթե կարողանար ետ բերել անցյալը, կցանկանար, որ որեւէ մեկը կանգնեցներ իրեն։

Ողջ մնալուց հետո Անուշը, իր իսկ խոսքով, սկսել է բոլորովին այլ կերպ նայել աշխարհին։ Եվ քան ի որ նրա մոտ երկրորդ հնարավորություն է հայտնվել, ապաքինվելուց հետո աղջիկը մտադիր է նոր կյանք սկսել։

Տնօրեն Սահակ Սարիբեկյանի խոսքով՝ հիմա աղջիկն արդեն կարողանում է քայլել, իսկ մի քանի օրից նրան մտադիր են դուրս գրել։ Հետագայում Անուշը պետք է նեյրոգրաֆիա անցնի, քանի որ նրան անհանգստացնում է ոտնաթաթերից մեկի զգայունակության կորուստը։ Այդ հետազոտությունը կարող է հայտնաբերել նյարդերի հետ կապված խնդիրներ ու հուշել բուժման ճիշտ ուղին։ Նաեւ նրան անհրաժեշտ է ֆիզիոթերապիա ու ռեաբիլիտացիա ու իհարկե ՝ հոգեբանի օգնություն։

Անուշին ու նրա ընտանիքին օգնել ցանկացողները կարող են ցանկացած գումար փոխանցել «ՎՏԲ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին․

AMD 1606 7016 139900
USD 1606 7016 139901
EUR 1606 7016 139902
RUR 1606 7016 139903

Շահառու՝ Շահբազյան Մարգարիտ

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված