Դոն Պիպոյի մահափորձի գործով ի՞նչ բացահայտումներ կան․ ինչու կալանավորվածները ցուցմունք չեն տալիս․ Տեսանյութ
Բաց մի թողեքՇուտով կլրանա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, սակայն գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրենց պահվածքը նրանք պատճառաբանել են, թե ժամանակը ցույց կտա, որ առնչություն չունեն այս դեպքի հետ: Բայց սա ասում են բանավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ազգային անվտանգության ծառայությունը ցանկացել է հարցաքննել գործով կալանավորված Արտակ Զաքարյանին, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Նշենք, որ Արտակ Զաքարյանը միակ կալանավորվածը չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալուց: