ԱՄՆ-ում հայ ոստիկան է ձերբակալվել․ մանրամասներ
ԱշխարհՓասադենայում (Կալիֆորնիա) ոստիկանության հայ լեյտենանտ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է CBS-ը։
48-ամյա Վազգեն Գուրդիկյանին մեղադրում են 107 միավոր հրազենի անօրինի վաճառքի մեջ, որն իրականացվել է 2014-17 թթ., Calguns կայքով։ Նշվում է, որ նա փաստաթղթեր է կեղծել, զենքը ձեռք է բերել իբրև թե իր համար, սակայն վաճառել այլ անձանց։
Գուրդիկյանը մեղքը չի ճանաչում։ Նրան ազատ են արձակել 100 հազար դոլար գրավի դիմաց։ Լեյտենանտը փետրվարի կեսից գտնվում է հարկադիր արձակուրդում։
Վազգեն Գուրդիկյանին 35 տարվա ազատազրկում է սպառնում։