Աշունը խորհրդանշական է ստացվում․ «Լրագիր»
ՔաղաքականությունՎիկտոր Դալլաքյանը Հայաստանի նախագահի աշխատակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հեռանում է պաշտոնից եւ մտադրություն հայտնում մտնել աշխույժ քաղաքականություն: Դալլաքյանից առաջ այդ փորձն արել է Արտաշես Թումանյանը, որը ավելի բարձրաստիճան էր աշխատակազմում`ղեկավարի տեղակալ չէր, ինչպես Դալլաքյանը, այլ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր: Հետո հեռացավ այդ պաշտոնից, իսկ հեռանալուց հետո փորձեց հիմնել Նոր Երկիր կուսակցությունը, որը պետք է մասնակցեր 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը:
Ի դեպ, Արտաշես Թումանյանն էլ լոռեցի է, թեեւ նա հեռանալուց հետո չէր հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանի հրահանգով կատարվել է պետական հանցագործություն:
Բայց, թեեւ նա չէր հայտարարել այդպիսի բան, այդուհանդերձ նրա Նոր Երկիր կուսակցությունը չեղարկվեց՝ դեռեւս կարգին չստեղծված: Մինչ այդ տեղեկություն էր տարածվում մամուլում, որ այդ կուսակցությամբ Ռոբերտ Քոչարյանը փորձելու է ձեւավորել ՀՀԿ իշխանական այլընտրանք եւ այն դարձնել նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ծրագրի քաղաքական հենարան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում