Մարդկանց մեջ խուճապ է․ դեղերը թանկանալու՞ են
Հասարակություն«Մեր ազգաբնակչությունն ենթարկվել է խուճապի և դեղատներում ինչ դեղ ասես, որ չեն սրբել-տարել՝ նույնիսկ առանց իմանալու, թե այդ դեղը դեղատոմսով է դուրս գրվում, թե առանց դեղատոմսի։ Մի քանի օրում դեղատներում մեկ եռամսյակի դեղեր է վաճառվել, սա ուղղակի աբսուրդ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։