Մխիթարյանը մասնակցեց խայտառակ խաղին
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հերթական պարտությունը կրեց Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով զիջելով «Բրայթոնին»։
Լոնդոնյան թիմը կրկին անգամ ցուցադրեց խայտառակ խաղ։ Մրցավեճի ավարտից հետո «Արսենալի» երկրպագուները պահանջում էին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականը։ Սա «Արսենալի» 4-րդ անընդմեջ պարտությունն է։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խայտառակ հանդիպմանը և փոխարինվեց 83-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բրայթոնը» 34 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: «Արսենալը» 45 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում: