Բուզովան ցուցադրել է գեղեցիկ հետույքը․ լուսանկար
LifeՌուսական Instagram-ի աստղը նոր ռիսկային լուսանկար է հրապարակել։ Իրականում սա մի կադր է արդեն հրապարակված ֆոտոշարքից։ «Երգող հաղորդավար» Օլգա Բուզովան կիսվել է մի նկարով, որտեղ նա կիսով չափ մեջքով նստած է տեսախցիկին։ Նա պուտավոր թափանցիկ բոդիով է, վամպ–կնոջ դրամատիկ շպարով։ Սակայն բաժանորդների հիմնական ուշադրությունը գրավել է մոդելի հետույքը։ Լուսանկարը նա ուղեկցել է բազմանշանակ մեկնաբանությամբ. «Նա չի վախենում մենակ մնալ»։ Թե ինչ է դա նշանակում, հայտնի չէ։
Ինչպես սովորաբար լինում է, Բուզովային նույնպես շատերը սկսել են քննադատել և ամոթանք տալ, գրելով, որ նրա լուսանկարներին նայում են ծնողները, տատիկներն և պապիկները։