Գիտնականները նշել են այն 3 զբաղմունքները, որոնք ավելի որակյալ կդարձնեն կյանքը
LifeԳիտության կողմից հաստատված փաստ է, որ կան որոշակի զբաղմունքներ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են լինել ավելի առողջ, երջանիկ և ավելի արդյունավետ կարող են դարձնել սեփական կյանքը:
Նշենք այդ հոբբիներից 3-ը.
Ընտանի կենդանի պահել: Կատու կամ շուն պահելն օգնում է հաղթահարել սթրեսը և միայնության զգացումը: Բացի այդ, կենդանիները բոլոր առումներով դրական են անդրադառնում մարդկանց սրտի աշխատանքի վրա:
Հողագործություն: Սա իսկական մարզանք է մարդու մարմնի համար: Այգեգործությունը նվազեցնում է ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը 30%-ով:
Պար: Այն որքան հաճելի է, այնքան էլ օգտակար: Պարզվում է՝ պարելը խթանում է ուղեղի աշխատանքը և նվազեցնում տկարամտության առաջացման վտանգը: Պարելը նաև նպաստում է ոսկորների և մկանների ամրապնդմանը: