Ռուսաստանի ՊՆ-ն տեսագրել է «Իսկանդեր-Մ»-ի կրակոցը
ԱշխարհԱրեւմտյան ռազմական օկրուգի հրթիռային զորքերի զինծառայողները Աստրախանի երկրամասում՝ Կապուստին Յար պոլիգոնում հաջողությամբ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ են արձակել, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Հրթիռի արձակումն իրականացվել է թիրախից՝ պայմանական հակառակորդից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Թիրախը խոցվել է բարձր մակարդակի ճշգրտությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Արեւմտյան ռազմական օկրուգի հրթիռային զորքերի զինծառայողները վերապատրաստում են անցնել հրթիռային զորքերի 60-րդ ուսումնական կենտրոնում։ «Իսկանդերի» արձակումը զինծառայողների մարտավարական վարժանքների ավարտական փուլն էր։
«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը նախատեսված է փոքրամասշտաբ թիրախների խոցման համար՝ օրինակ, հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հեռահար հրետանի, աերոդրոմներում ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ հրամանատարական կետեր եւ կապի կենտրոններ: