Հարբած Ջենիֆեր Լոուրենսը՝ «Օսկար»-ին (լուսանկարներ, տեսանյութ)
LifeՋենիֆեր Լոուրենսը «Օսկար 2018» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողությանը ներկայացել էր Christian Dior-ի Pre-Fall 2018 հավաքածուի տպավորիչ զգեստով։
Ու քանի որ մենք արդեն գիտենք հաղթողների անունները, կարող ենք դիտարկել նաև շոուի մանրամասները։ Ու առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվել Ջենիֆերը, որը մտնելով Dolby Theatre թատրոնի դահլիճ, որտեղ անցնում էր արարողությունը, սկսել է շամպայն խմել մինչև հաղթողների անունների հրապարակումը։