«Ի դեմս Սարգսյանի` ունենք այն առաջնորդը… »․ Գեղամյանը հակադարձում է Դալլաքյանին
ՔաղաքականությունYerkir.am-ը գրում է․
«Ի դեմս Սերժ Սարգսյանի` ունենք ազգային այն առաջնորդին, որը ցանկացած պահի, անկախ նրանից` քաղաքականությամբ է զբաղվում, ֆերմեր է, աշխատավոր է, բոլորի կյանքի համար պատասխանատվություն է ստանձնում». Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, թե եթե իր և իր ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
Ըստ Գեղամյանի` Դալլաքյանը հենց նախագահի այդ հայտարարությունն էլ փաստել է: «Նախագահը նաև սփյուռքահայության անվտանգության երաշխավորն է, և նա ասել է այդ մասին: Փաստորեն, Դալլաքյանը հենց սա էլ փաստել է, որ նախագահը հավատարիմ մնա իր իսկ կողմից հնչեցված սկզբունքին, այն է, որ հայերի` թե՛ հայաստանաբնակ, թե՛ սփյուռքահայության կյանքի, երջանկության, անվտանգության երաշխավորը մնա»,- նշեց նա: