Հայերեն


Ինչ է սպասվում ձեզ այսօր․ աստղագուշակ

Life

 

 

Խոյ. Օրվա առաջին կեսին անբարենպաստ միտումների ազդեցությունն իրեն զգացնել կտա, բայց երկար չի տևի: Եթե ունեք մեծ պլաններ, մի շտապեք իրականացնել դրանք. ակտիվ գործողությունների սկիզբը հետաձգեք մինչև կեսօր: Հետագա ժամերին ղեկավարության հետ կարելի է քննարկել կարիերայի աճին վերաբերող հարցեր. հնարավոր է ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ:

Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ ձևով կդասավորվեն, եթե ձեր նկատմամբ նույնքան պահանջկոտ լինեք, որքան շրջապատի: Ձեր սեփական թերություններն ու թերացումները ներելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց շրջապատի մոտ այն առաջացնում է ոչ այնքան դրական էմոցիաներ:

Ցուլ. Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնարավոր է սիրավեպի սկիզբ:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Երկվորյակներ. Օրը կուրախացնի ձեզ հետաքրքիր հանդիպումներով, ոչ սովորական մարդկանց հետ ծանոթություն հաստատելու հնարավորություն կլինի: Նրանք, ովքեր անհանգստացած են կարիերայի հարցերով, ազդեցիկ հովանավորներ գտնելու շանս ունեն, ովքեր կօգնեն նրանց՝ մասնագիտական բարձունքներ գրավելու համար: Հաջող օր է գործարքներ կնքելու համար:

Դուք լավ լեզու եք գտնում մտերիմների հետ, բայց անհանգստացած եք ձեր սեփական գործերով, այդ պատճառով միշտ չէ, որ ժամանակ եք գտնում շփման և համատեղ հանգստի համար: Բացատրեք դա նրանց, ովքեր սիրում են ձեզ, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել անիմաստ նեղացկոտությունից:

Խեցգետին. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թողնում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև առաջնորդի:

Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է: Ֆիզիկական տկարության հավանականություն կա, հետևեք լսողության և տեսողության օրգաններին:

Առյուծ. Ցանկացած գործ, նույնիսկ դժվար, ձեռնարկեք վստահորեն, այսօր դժվար չի լինի դրանք հասցնել ավարտին: Ձեր հմայքն աննկատ չի մնա, դուք կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, ովքեր հաճույքով օգնում են ձեզ և առաջարկում մասնակցություն համատեղ ծրագրերում: Գործընկերներին և ղեկավարությանը հասկանում եք կես խոսքից, դա հնարավորություն է տալիս վերջ դնել նախկին տարաձայնություններին:

Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Սիրո մեջ բախտը կժպտա նրանց, ովքեր անկեղծ են և ավանդույթների ու նախապաշարումների զոհ չեն դառնում: Արվեստի գործերի և ոսկերչական զարդերի գնման համար բարենպաստ օր է:

Կույս. Ինչ էլ որ այսօր ձեռնարկեք, չշտապեք: Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգրերակշռեն բարենպաստ միտումները: Արժե սկսել ինքնուրույն աշխատանքից, իսկ այ երեկոյան կարելի է քննարկել համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվել համատեղ քայլերի մասին, բայց այդ ամենը ցանկալի է անել ոչ ֆորմալ միջավայրում:

Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում և տարաձայնություններ մտերիմների հետ: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն՝ լուրջ վեճերից խուսափելու համար:

Կշեռք. Օրն ավելի հարմար է հին գործերն ավարտելու, քան նորերը սկսելու համար: Ցանկալի չէ քննարկել կարևոր մասնագիտական հարցեր: Գործընկերների հետ տարաձայնություններից խուսափելու համար ջանք թափելու կարիք կլինի: Օրը հարմար է ինքնակրթության և որակավորման բարձրացման համար: Դրա հետ միասին խորհուրդ է տրվում շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ արդեն ծանոթ է:

Մեծանում է հետաքրքրությունը հոգեբանության և միջանձնային հարաբերությունների հանդեպ: Կշեռքներն ընկերներին և մտերիմներին լավ խորհուրդներ են տալիս, բայց սեփական խնդիրներից դժվար են գլուխ հանում: Խորհուրդ է տրվում ընտանիքի և ամուսնության հետ կապված որոշումներ չկայացնել:

Կարիճ. Լարված և բարդ օր է: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել. ամենայն հավանականությամբ դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների:

Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի:

Աղեղնավոր. Դրական միտումների ազդեցությունը մեծ է, և դուք դա զգում եք: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինի գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով:

Օրը հաջող կլինի հատկապես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց համար, ում գործը կապված է մշակութային միջոցառումներ կազմակերպելու հետ: Սիրո մեջ ձեր բախտն անասելի կբերի:

Այծեղջյուր. Սիրային հանդիպումները լավ են անցնում, օրը հարմար է գործնական բանակցությունների և անձնական բնույթի կարևոր հարցերի լուծման համար: Ի հայտ կգան գաղափարներ, որոնց իրագործումը կթեթևացնի և´ ձեր, և´ նրանց կյանքը, ովքեր ձեզ համար թանկ են: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի:

Ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն, ձեր ընտրյալն անտարբեր չի մնա ձեր հմայքի նկատմամբ: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով, որոնք դժվար թե հանգեցնեն լուրջ հարաբերությունների:

Ջրհոս. Այսօր կարող եք սկսել կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին նախկինում վախենւմ էիք անգամ մտածել: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա:

Դուք ֆիզիկապես լավ մարզավիճակում եք, պատճառ չկա սպորտից և ակտիվ հանգստից հրաժարվելու համար: Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար: Ցանկացած տեղափոխություն օգտակար կլինի:

Ձկներ. Օրը վատ չի անցնի, բայց պետք է հաշվի առնել, որ դրա առաջին մասն ավելի բարենպաստ կլինի երկրորդից, այդ պատճառով խորհուրդ չի տրվում հետաձգել կարևոր գործերը: Առավոտը ցանկալի է նվիրել այն մարդկանց հետ շփմանը, ում համակրանքը ցանկանում եք վայելել. ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված:

Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել կոնտակտները, ավելի լավ է ժամանակը նվիրել մտերիմների հետ շփմանը: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters
Ամենադիտված