«Մարդ պետք է իր խոսքի տերը լինի». ՀՅԴ-ն՝ Սերժ Սարգսյանի մասին
ՔաղաքականությունԼրագիր
«Ապրիլի 9-ի մոտ արդեն կոալիցիայում վարչապետի թեկնածության առաջին քննարկումները տեղի կունենան: Կոալիցիոն հուշագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Բնական է, իրենք պետք է ներկայացնեն իրենց թեկնածուին, և կոալիցիան իր ներսում պետք է այդ հարցը քննարկի», այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 9-ից շուտ կոալիցիան չի հրապարակի վարչապետի թեկնածուի անունը:
Հարցին, թե պատրա՞ստ են Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի այլ թեկնածություն քննարկել, նա պատասխանեց, որ իրենք պատրաստ են քննարկելու ցանկացած թեկնածություն, որը կառաջադրի ՀՀԿ-ն:
Լրագրողները հիշեցրին Սերժ Սարգսյանի`2014 թվականի խոսքերը, որ նա չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոնին: Հարցին, թե ՀՅԴ-ն կհամոզի՞ Սերժ Սարգսյանին հետ կանգնել իր խոսքերից ու դառնալ վարչապետ, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք այդպիսի տրամադրություն չունենք, այդ հարցը, նորից եմ կրկնում, գտնվում է ՀՀԿ-ի դաշտում: Իրենք պետք է առաջադրեն: Մենք իրենց նախապես չենք քննարկելու, թե ում առաջադրեն»:
մանրամասն ՝ կայքում