Մարզական արբիտրաժային դատարանը լիովին արդարացրել է ռուս լողորդուհի Դարյա Ուստինովային
Սպորտ17-ամյա մարզուհին շուտով ուղեգիր կստանա մասնակցելու Ռիո դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին․ հայտնում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ նրա անունը կապվում էր պետական մակարդակով դոպինգային քաղաքականության մեջ ներքաշված լինելու մեջ, ինչի համար Համաշխարհային հակադոպինգային հանձնաժողովը նրան ու մի շարք այլ մարզիկ-մարզուհիների որակազրկել էր։ Արդարությունն այնուամենայնիվ վերականգնվեց, և սիրելի լողորդուհուն շուտով կտեսնենք Ռիոյում։