Հայերեն


«Խանդը կեղտոտ զգացմունք է». Լիդիա Գրիգորյանն անկեղծացել է

Life
 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է շոու-բիզնեսում հայտնի կանանց հետ զրուցել կանացի գաղտնիքների շուրջ։ Նրանք անդրադառնում են կին-տղամարդ հարաբերություններին, կիսվում են իրենց կյանքի փորձով։ Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանն է։ Հանդիսատեսը նրան տեսել է Վիոլայի («Տասներկուերրորդ գիշեր կամ… սիրուց են մեռնում»), Դոննա Աննայի (Դոն Ժուան»), Հասմիկի («Փարիզյան դատավճիռ»), Սոֆիի («Չաո») եւ այլոց դերերում։

 

-Լիդիա՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում։

-Բնությունն ի ծնե կնոջն օժտում է որոշակի հատկություններով, սակայն նրա հոգեկերտվածքի ձեւավորմանը նպաստում են նաեւ կյանքի փորձը, ստացած գիտելիքները, նրա զարգացվածության աստիճանը, եւ որ շատ կարեւոր է՝ իր կողքին համապատասխան տղամարդ ունենալը։

-Տղամարդու մեջ ի՞նչը կարող է հիասթափեցնել կնոջը։

-Ես նման փորձ իմ կյանքում չեմ ունեցել, դժվարանում եմ պատասխանել։ Փորձեմ հարցին այլ կողմից մոտենալ։ Ինձ չեն հետաքրքրում տղամարդիկ, որոնք ինտելեկտուալ չեն, փոխարենը հետաքրքրում են տղամարդիկ, որոնցից կարելի է սովորել։

-Բացի սիրելը, կարեւորո՞ւմ եք միշտ սիրահարված լինելու գործոնը։

-Կարծում եմ՝ մեկը մյուսից է բխում։ Ամեն դեպքում, սիրահարվածությունը ոչ կայուն զգացմունք է, կարող ես սիրահարվել, բայց հետո դա անցնի, իսկ սերը մնում է հավերժ։

-Շարունակեք միտքը՝ կինը սեքսուալ է, եթե…

-Ոչ միայն կնոջ, այլեւ տղամարդու մեջ ինձ միշտ գրավել է խելքը։ Ինտելեկտուալ, ինչու ոչ նաեւ խորամանկ կինը հաճախ նաեւ ցանկալի է։ Իսկ եթե կինը պարզապես փորձում է իր արտաքինով ինչ-որ միջավայր ստեղծել շուրջը, կողքինները հասկանում են, որ դա փուչիկ է, որը հիմք եւ արմատ չունի։ Թե՛ կնոջ, թե՛ տղամարդու դեպքում կարեւորում եմ նաեւ հոգին։ Հոգուց բխած ցանկացած բան չի կարող կեղծ լինել։ Իսկ անկեղծությունը հաճախ ապահովում է նաեւ ցանկալիություն։

-Խանդը ո՞ր դեպքում կարող է արդարացված լինել, իսկ ո՞ր դեպքում՝ կործանարար։

-Կարեւոր է, որ մարդ՝ անկախ սեռից, կարողանա հաղթահարել դա։ Այդ դեպքում զույգերի մոտ կարող է իդեալականին մոտ հարաբերություններ ստեղծվել։ Իրականում խանդը կեղտոտ, վատ եւ կործանարար զգացմունք է, որը խանգարում է զույգերին։ Եթե որոշ հարցերի այլ կերպ նայես, կկարողանաս ամուր կապ ստեղծել։

-Ձեզ եւ Ձեր ամուսնուն՝ դերասան Գագիկ Մկրտչյանին, հաջողվե՞լ է հաղթահարել խանդը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկուսդ էլ բեմի մարդիկ եք։

-Կարծում եմ՝ այո։ Մենք վաղ տարիքից՝ 18 տարեկանից ենք ճանաչում իրար։ Բնականաբար, խանդի զգացում ապրել ենք, էմոցիոնալ պոռթկումներ եղել են, բայց հետագայում, երբ թելադրող է դառնում բանականությունը, հասկանում ես, որ դա խանգարում է ձեզ, որ դա անիմաստ կռիվների տեղիք է տալիս, իսկ կռիվները հեռացնում են մարդկանց իրարից։ Չէ՞ որ անիմաստ, մանր կռվից կարող է ծնվել մի մեծ վիճաբանություն, որի հետեւանքները կարող են անդառնալի լինել։ Հիմնականում այդպես էլ լինում է։ Իսկ երբ դու վախենում ես սիրելիիդ կորցնել եւ չես էլ մտածում նրան փոխարինելու մասին, փորձում ես խուսափել այդ ամենից։

-Լիդիա՛, ի՞նչը կարող է հետաքրքրություն մտցնել հարաբերություններում, որոնք տեւական բնույթ են կրում։

-Կինն իր բնույթով փոփոխական է, եւ դա կարող է հետաքրքիր լինել։ Տղամարդկանց գրավում է նաեւ կնոջ ինքնավստահությունը, թեեւ կինը պետք է իրեն թույլ տա նաեւ թուլանալ, եթե, իհարկե, կողքին ունի ուժեղ տղամարդ։ Սակայն այս ամենից զատ՝ հարաբերություններում շատ կարեւոր է պահպանել կայունությունը եւ փոխադարձ վստահությունը։

 

Շուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ամենադիտված